Սահակ Սահակյանի թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
սրճարանայո
WCայո
Ավտոկայանատեղիայո
Լուսանկար և տեսանյութայո
մուտքն ազատ էнет
Կարևոր է իմանալ
Բացման տարին 2024 թ․ թ․
ք․ Երևան Մայիսի 9 փող․ 10

2024թ․մայիսի 31-ին արվեստագետի ընտանիքի նախաձեռնության և ջանքերի շնորհիվ Երևանում բացվել է Սահակ Սահակյանի թանգարանը: Այդ շենքում տարիներ շարունակ ապրել և ստեղծագործել է միջազգային ճանաչում ձեռք բերած քանդակագործը։ Թանգարանում ցուցադրվում է ավելի քան 1000 ցուցանմուշ։

Մշտական ցուցադրությունում ներկայացված է Սասունցի Դավիթ էպոսի մոտիվներով մոտ 200 հարթաքանդակ։ Սա իր տեսակի մեջ եզակի մոտեցում է հայկական էպոսին, քանի որ Սահակ Սահակյանը միակն է, ում Սասունցի Դավթին նվիրված հարթաքանդակները հիացմունք հարուցելու աստիճան բազմաքանակ են։ Քանդակագործի համար ներշնչանքի աղբյուր են եղել հեքիաթները և էպոսները։ Սիրելով ու ուսումնասիրելով հայկական, մահմեդական, եվրոպական հեքիաթները, սիրված քանդակագործը ստեղծել է հեքիաթների հերոսների քանդակները, որոնց կարծես կենդանի շունչ է հաղորդել վարպետի վառ երևակայությունը ու մտացածինը իրականությանը ձուլելու վարպետությունը։ Հեքիաթասեր քանդակագործը նախապատվություն էր տալիս Պարոնյանի, Թումանյանի հեքիաթների հերոսների կերտմանը՝ նրանց համարելով ավելի հայկական ու հոգեհարազատ։

Սահակ Սահակյանը հանրությանը մասնավորապես հայտնի է դարձել «Անուշ» ֆիլմի յուրահատուկ դեկորացիայով։ Ֆրանսիայում՝ հայազգի տաղանդավոր քանդակագործը հատուկ մրցանակի է արժանացել տակառները իր արվեստի մաս դարձնելու հմտության շնորհիվ։

5.0

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 21:00

լրացուցիչ տեղեկություն

Կազմակերպվում են էքսկուրսիաներ հայերեն/ռուսերեն/անգլերեն լեզուներով։

Տոմսեր

Մինչև 7 տարեկան երեխաներ՝ անվճար
7 տարեկանից բարձր բոլոր անձինք, ներառյալ էքկուրսիայի բացատրություն ՝ 1000 դրամ

Կոնտակտներ
+374 77 443195
gallerysahakyan@gmail.com
sahak-sahakyan.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր